Լրահոս

11.02.2014 13:51


Ահազանգ. հատուկ սարքի միջոցով կալորիազրկում են գազը՝ ավելացնելով դրա ծավալը

Ահազանգ. հատուկ սարքի միջոցով կալորիազրկում են գազը՝ ավելացնելով դրա ծավալը

Այսօր հրավիրված ասուլիսում «Ներազգային ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա»–ն հատուկ սարքով՝ ազոտ խառնելու միջոցով, կալորիազրկում է գազը՝ ավելացնելով դրա ծավալըը։ Նա այդ երևույթը համեմատել է կաթի մեջ ջուր խառնելու հետ.

–Եթե կաթը 30 անգամ ջրով բացեն, ծավալը լիտրերով կավելանա։ Նույն կերպ ներքին ռեզերվուարներում գցում են գազի կալորիականությունը,–ասել է Վ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ սարքի լուսանկարն իրենց է տրամադրել «Գազպրոմ Արմենիա»–ի աշխատակիցներից մեկը։

Բանախոսը նշել է, որ Ռուսաստանից ներկրվող գազը բարձր կալորիականություն ունի, բայց սահմանից այս կողմ կալորիազրկվում է, նոր հասնում բնակչությանը.

«Գազպրոմ Արմենիա»–ն այդպիսի 3 սարք է գնել՝ յուրաքանչյուրը 350 հազար դոլար արժողությամբ։

Նա նաև ընդգծել է, որ գազի որակը ստուգող բոլոր 2 լաբորատորիաներն էլ պատկանում են «Գազպրոմ Արմենիային».

–Այդ ընկերության մոտ հիստերիա է սկսվում, երբ խոսվում է ազոտի մասին,–ասել է նա՝ կոչ անելով «Գազպրոմ-Արմենիա»–ից բոլոր տուժածներին դիմել դատարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը