Տնտեսական

11.02.2014 14:07


Հայաստանից մեկնողների թիվը շարունակում է գերազանցել ժամանողների թվին

Հայաստանից մեկնողների թիվը շարունակում է գերազանցել ժամանողների թվին

2014թ. հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 6140 մարդ: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած «Զվարթնոց» օդանավակայանի 2013-2014թթ. հունվար ամսվա հիմնական արտադրական ցուցանիշների վերաբերյալ» վերտառությամբ տեղեկանքի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 67563 մարդ, ժամանել՝ 61423 մարդ:

Գյումրիի Շիրակ օդանավակայանով հունվարին Հայաստանից մեկնել է 1821, ժամանել՝ 1198 մարդ: Բացասական սալդոն կազմել է 623:

Ներկայացված են նաև բեռների և թռիչքների վիճակագրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը