Լրահոս

10.08.2009 12:35


Հորդ անձրևներ և ուժեղ կարկուտ

Լոռու մարզի Սվերդլով գյուղից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 6-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և պտղատու այգիներ:

Վնասների չափերը պարզվում են:

Օգոստոսի 7-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.53-ի սահմաններում տե­ղացած ուժեղ կարկտի հետևանքով վնասվել են Ծաղկահովիտ, Սանգյառ, Ալագյազ, Լուսակն, Ռյա Թա­զա, Միրաք, Մելիքգյուղ, Դերեկ, Օրթաճյա, Սիփան, Ամրե թազա և Վարդաբլուր գյուղերի մշակաբույսերը:

Վնասի չափերը պարզվում են:

Նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկտի հետևանքով վնասվել են Բայանդուր, Նոր կյանք, Տուֆաշեն, Գուսանագյուղ, Անուշավան, Հայկասար, Սարալանջ գյուղերի ցանքատարածքներն ու տնամերձ հողատարածքները:

Ժամը 18.00-ից մինչև 18.40-ը Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրևի ու կարկտի հետևանքով սելավաջրերը լցվել են Վանաձորի Բաղրամյան պողոտա և այն դարձրել դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ջրահեռացման ուղիների մաքրման ու բացման ուղղությամբ:

Ժամը 20.00-ի դրությամբ ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Նույն օրը Լոռու մարզում տեղացած հորդ անձրևի և կարկտի հետևանքով վնասվել են Կողես, Ծաթեր, Վարդաբլուր, Ահնիձոր գյուղերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը