Լրահոս

21.02.2014 15:03


Յանուկովիչը համաձայնվեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել

Յանուկովիչը համաձայնվեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնվել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և վերադառնալ 2004թ. Սահմանադրությանը։ Այս մասին ասվում է նրա կայքում հրապարակված հայտարարությունում։

«Ես հայտարարում եմ քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են՝ վերականգնելու խաղաղությունը և խուսափելու հակամարտության հետագա զոհերից։ Հայտարարում եմ, որ նախաձեռնում եմ արտահերթ նախագահական ընտրություններ, ինչպես նաև վերադարձ 2004թ. Սահմանադրությանը, որը նախատեսում է հօգուտ խորհրդարանական երկրի՝ լիազորությունների բաշխում»,–ասված է Յանուկովիչի հայտարարությունում։

Բացի այդ, նա կոչ է արել սկսել ազգային համաձայնության կառավարության ձևավորման գործընթաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը