Տնտեսական

25.02.2014 12:37


ԲՀԿ–ն անհասցե հեռանկարին կողմ չքվեարկեց

ԲՀԿ–ն անհասցե հեռանկարին կողմ չքվեարկեց

Այսօր ՀՀ ԱԺ–ում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ներկայացված նախագծում նշված չեն ակնկալվող կոնկրետ ծրագրերը։

–Որևէ կոնկրետ հեռանկար, որևէ կոնկրետ ծրագիր չներկայացվեց, և «Բարգավաճ Հայաստանն» անհասցե հեռանկարին չի կարող քվեարկել կողմ. մենք քվեարկում ենք ձեռնպահ,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ մեկ նախադասությամբ ընդգծել է. «Այսպիսի օրենքներ ընդունել չի կարելի»։

Այդուհանդերձ, օրինագիծն ընդունվել է 69 կողմ, 19 դեմ և 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը