Աշխարհ

05.03.2014 10:53


Ղրիմի կառավարությունը հրաժարվում է բանակցել Կիևի հետ

Ղրիմի կառավարությունը հրաժարվում է բանակցել Կիևի հետ

Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ Ղրիմի կառավարությունը հրաժարվել է բանակցել Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնել է ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Նա հայտնել է, թե Ղրիմի կառավարությունն առայժմ պատրաստ չէ պատասխանել Գերագույն ռադայի ներկայացուցիչների՝ բանակցելու առաջարկին։

Երեկ, սակայն, Գերագույն ռադայից հայտնել էին, որ պատգամավորները հանդիպել են Ղրիմի խորհրդարանի ներկայացուցիչների հետ՝ պայմանավորվելով ստեղծել աշխատանքային խումբ Ղրիմի Սահմանադրությունում փոփոխություններ նախապատրաստելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը