Մեկնաբանություն

10.03.2014 12:20


Ծղրտա՛, որ պարզենք կարգավիճակդ ոհմակում

Ծղրտա՛, որ պարզենք կարգավիճակդ ոհմակում

Ե՞րբ են բորենիներն ու շնագայլերը հարձակվում։ Երբ ոհմակով են։ Երբ թիրախը թույլ է, մենակ կամ վիրավոր։ Երբ լափելու լեշ այլևս չի մնացել, իսկ սնունդ հայթայթելու բոլոր ջանքերն իզուր են անցնում։

Նույնն էլ մարդկանց դեպքում է։ Բայց մարդու «բորենի» տեսակը չի հասկանում, թե ում վրա է հարձակվում։

Եթե կենդանական աշխարհում լեշակերը վտանգը զգում է բնազդով, սրանց մոտ ամեն ինչ բթացած է։ Քսի են տվել, իրենք էլ հարձակվել են ...

Վիճակն ավելի է բարդանում, երբ նրանց շրջապատում ոչխարների թիվը գնալով ավելանում է. ամեն մի «շակալ» իրեն գայլի տեղ է դնում։ Բայց դա էլ երկար չի կարող շարունակվել։ Լեշակերը մնում է լեշակեր։ Պարզապես բորենիների ականջ ծակող վայնասունն է նյարդերիդ վրա ազդում։ Ուրիշ ոչինչ։

Ի դեպ, գիտնականները պարզել են, որ բորենու ծիծաղը թույլ է տալիս պարզել ոհմակում նրա սոցիալական կարգավիճակը։ Իսկապես որ, տաղանդավոր գնահատական է։ Այնպես որ, մեզ շրջապատող բորենիների ծղրտոցը միայն մեկ նշանակություն ունի՝ պարզել նրանց կարգավիճակը ոհմակում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը