Լրահոս

13.08.2009 17:04


ՀՀ կառավարությունը վերացվում է վնասների հետևանքները

ՀՀ կառավարությունը տեղի ունեցած նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, վերաբաշխում կատարելով ՀՀ 2009թ. պետբյուջեում, փոփոխելով իր նախկին որոշումները և պետական բյուջեից գումար հատկացնելով, ուժեղ քամու, հեղեղների հետևանքով տուժած Շիրակի մարզի Ազատան, Մայիսյան, Կապս գյուղերի դպրոցներին, Գյումրու երաժշտական դպրոցին, Գյումրու N 2 և «Էնրիկո Մատտե» պոլիկլինիկաներին, Վայոց ձորի մարզի Շատինի դպրոցին և Եղեգնաձորի պատկերասրահին, Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցին զուգահեռ հեղեղատարի մարքրման և նորոգման, Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակարանների կոտրված ապակիների տեղադրման, քանդված տանիքների նորոգման, ինչպես նաև դպրոցին հասցված վնասը վերացնելու նպատակով գումար է տրամադրել ՀՀ քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարություններին, Արագածոտնի մարզպետարանին։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարից տեղեկացել է առաջիկա շաբաթներին եղանակի կանխատեսման տվյալներին, որոնց համաձայն նպատակահարմար է հեղեղատարների մաքրմանը ձեռնամուխ լինել այս օրերին։

Այս խորագրի վերջին նյութերը