Լրահոս

18.03.2014 17:36


«Մերոնք դրսում»-1.Արթուր Սարկիսովը` գոլի հեղինակ

«Մերոնք դրսում»-1.Արթուր Սարկիսովը` գոլի հեղինակ

ՀՖՖ պաշտոնական կայքը վերսկսում է «Մերոնք դրսում» շարքը, որը յուրաքանչյուր հանգստյան օրերից հետո ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների արդյունքները ազգային առաջնությունների հերթական տուրերի ընթացքում: Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն է, ով դարձավ գոլի հեղինակ «Ռուբինի» դեմ մրցավեճում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Կուբան»-«Դինամո»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Տարազ»-«Ակտոբե»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Ժալգիրիս»-«Սուդուվա»՝ 8:1, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Սպարտա»՝ 0:1, չի խաղացել վնասվածքի պատճառով:

Արտակ Դաշյան, Բահրեյնի առաջնություն, հանդիպումներ տեղի չեն ունեցել:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Ատիրաու»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 87-րդ րոպեին:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Անժի»՝ 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 85-րդ րոպեին:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Իլյիչևեց»՝ 1:1, փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ՝ 1:2 - «Բորուսիա» Մյունխենգլադբախ, չի մասնակցել հանդիպմանը:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Անժի»՝ 2:2, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Տարազ»-«Ակտոբե»՝ 0:2, փոխարինման է մտել 65-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Անժի»՝ 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 87-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Ռուբին»-«Վոլգա»՝ 3:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը