Լրահոս

21.03.2014 10:03


Թայմս–սքուերում ֆլեշ–մոբի մասնակիցները բլիթներ են բարձրացրել՝ ի աջակցություն քաղցող սիրիացիների

Թայմս–սքուերում ֆլեշ–մոբի մասնակիցները բլիթներ են բարձրացրել՝ ի աջակցություն քաղցող սիրիացիների

Մոտ 100 մարդ է մասնակցել Սիրիայի բնակիչներին նվիրված ակցիային, որը տեղի է ունեցել Նյու Յոքրի Թայմս–սքուեր հրապարակում։ Ֆլեշ–մոբի մասնակիցները, որը կազմակերպվել է ՄԱԿ–ի Մերձավորարևելյան գործակալության կողմից, իրենց գլխավերևում արաբական բլիթներ են բարձրացրել՝ ի նշան աջակցության Յարմուկի և Սիրիայի այլ փախստականների ճամբարներում քաղցողների։ Այդ պահին հրապարակում տեղադրված էկրանին ցուցադրվել է սիրիական պատերազմի երեք տարիների ամենանշանակալի նկարը՝ Յարմուկի՝ պաղեստինցի փախստականների ծովացածճամբարը Դամասկոսի արվարձանում՝ հերթ կանգնած մարդասիրական օգնություն ստանալու համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը