Լրահոս

17.08.2009 12:00


Գնացքը մարդու է հարվածել

Օգոստոսի 14-ին, ժամը 09.15-ին, «Հարավ Կովկասյան Երկաթուղի» ՓԲԸ գնացքների հերթապահից ոստիկանության ե/գ «Երևան» կայարանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Երևան գծահատվածում էլ. գնացքը հարվածել է մարդու:
Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Նորագավիթ 2.874 կմ գծահատվածի 2-րդ պիկետում, երկաթուղու խճալիցքի վրա հայտնաբերել է 1962 թ. ծնված Խանում Ղարիբյանի դիակը:
Պարզվել է, որ օգոստոսի 14-ին, ժամը 08.45-ի սահմաններում, նշված գծահատվածով անցել է միայն Արմավիր-Երևան ԷՈ-2-988 էլ. գնացքը՝ մեքենավար 1950 թ. ծնված Անդրանիկ Պ. և նույն դեպոյի մեքենավարի օգնական, 1961 թ. ծնված Սլավիկ Գ.:
Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ոստիկանության

մամուլի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը