Աշխարհ

04.04.2014 10:30


Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են ընթանում

Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են ընթանում

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են մղում ծայրահեղական խմբավորումների դեմ։

Ըստ աղբյուրի՝ սիրիական բանակին հաջողվել է Քեսաբի մերձակայքում գրոհայիններին կրկին դուրս մղել ռազմավարական «45» բարձունքից։
Այստեղից սիրիական հրետանին և տանկերը գնդակոծում են Էլ Կոուզ տեղանքը։

Կառավարական ուժերին առայժմ չի հաջողվում վերահսկողություն սահմանել Նասր լեռան, Էս-Սահա բարձունքի և Նաբա ալ Մուրր շրջանի նկատմամբ։

Դամասկոսի հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Լաթաքիայի հյուսիս է մեկնել Սիրիայի ԶՈՒ գեներալ Ալի Այուբը։

Զինվորներին և սպաներին ուղղված իր ելույթում նա վստահություն է հայտնել, որ շուտով ծայրահեղական խմբավորումները պարտություն են կրելու։

Այս խորագրի վերջին նյութերը