Լրահոս

04.04.2014 15:18


Քարաթափում Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին

Քարաթափում Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին

Ապրիլի 4-ին, ժամը 13.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան – Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-7 ավտոճանապարհի Կարենիս – Արգել հատվածում ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2-3 խմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի և դժվար անցանելի:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը