Աշխարհ

09.04.2014 10:07


Ռուսական գազի արտահանումը Եվրոպա կարող է հարցականի տակ հայտնվել

Ռուսական գազի արտահանումը Եվրոպա կարող է հարցականի տակ հայտնվել

Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ պաշտոնական Կիևը չի ընդունում Ռուսաստանից ներկրվող գազի 1000 խմ-ի դիմաց 500 դոլար գինը։ Հաղորդվում է, որ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում վտանգի տակ կհայտնվեն ոչ միայն ռուսական գազի մատակարարումները, այլև Ուկրաինայի տարածքով գազի արտահանումը Եվրոպա։ Բրյուսելում այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը: Հայտնում է «Վեդոմոստի»–ն։

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական գազի՝ Ուկրաինա արտահանելու հարցը քննարկելու է կառավարության հետ։

Ապրիլի սկզբին Ռուսաստանն Ուկրաինային զրկել է գազի գնի 2 զեղչերից՝ գազի արժեքը բարձրացելնելով 80%-ով՝ 268.5 դոլարից մինչև 485.5 դոլար։ Այժմ դա ամենաբարձր գազի գներից մեկն է Եվրոպայում։

Այս խորագրի վերջին նյութերը