Լրահոս

10.04.2014 11:59


Ցուցարարները պահանջում են պաշտոնաթող վարչապետին

Ցուցարարները պահանջում են պաշտոնաթող վարչապետին

Կառավարության շենքի մոտ այս պահին հավաքված են մի քանի քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներ։ A1plus.am–ի փոխանցմամբ՝ նրանք բողոքում են գազի գնի թանկացման դեմ, ինչպես նաեւ պահանջում են վերադարձնել ձմռան ընթացքում կուտակած գազի վճարների 30 տոկոսից ավելին։ Ակցիայի կազմակերպիչ, Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են պաշտոնաթող վարչապետին, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարների պաշտոնակատարներին իջնել ու բացատրություն տալ։ Նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը հավելեց, որ իրենց գողացված գումարները պետք է վերադարձվեն։

Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը