Լրահոս

26.11.2010 00:40


Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել թելեթոնին. Ա՛նպայման մասնակցել...

Մասնակցե՞լ,  թե՞ չմասնակցել թելեթոնին.  Ա՛նպայման մասնակցել...

Անպայմա՛ն մասնակցել թելեթոնի դրամաշնորհին, սակայն ա՛յն  քաջ գիտակցությամբ, որ ա՛յս եղանակներով ազգ ու երկիր պահել չի լինի...

ARMENIA Fund-ն ու սփյուռքի բազմաթիվ հայ կազմակերպություններ իրենց հնարավորություններն ու կարելիությունները երբեք չեն խնայում Հայաստանին ու իրենց ժողովրդին օգտակար լինելու համար: Այս մասին խոսելն ավելորդ է, բազում են փաստերը...

Վերը  բերված՝ ձեռքերը առ երկինք պարզած օգնություն հայցող հայ երեխաների սրտաճմլիկ ու  միևնույն ժամանակ իշխանությունների դեմ զայրույթ առաջացնող պատկերը,  պետք է, որ ցավի ու ամոթի զգացում առաջացնի առաջին հերթին անկախ Հայաստանի հանրապետության  իշխանությունների և ապա՝ բովանդակ հայության մոտ:

Այսպիսի՝ գութ ու կարեկցանք շարժող պատկերներ հաճախ ենք տեսնում մեր հեռուստատեսիլների պաստառի վրա՝ Աֆրիկայի գաղութացված երկներից, որտեղ Կարմիր խաչը օգնության կոչ է անում... Հասանք Աֆրիկայի մակարդակին...  Օլիգարխներն  ու  նրանց հետ սերտորեն  կապված  «ազգի ընտրյալները»  այս թշվառ վիճակին հասցրեցին երկրն  ու ժողովրդին:

Թելեթոն կազմակերպելն ու ըստ կարողության գումար տալը,  բարեգործություն է, բայց ոչ հարցի լուծում: Ինչո՞ւ սփյուռքի բողոքի ձայնը չի լսվում: Ինչու՞ ազգապահպանման լուրջ պահանջ չի ներկայացվում Հայաստանի պետականությանը տիրացած իշխանավորներին...

Սփյուռքի գիտակից խավի լռությունը մեղսակցություն է ...

Արամայիս Միրզախանյան

Շվեդիա, Ստոքհոլմ

Այս խորագրի վերջին նյութերը