Լրահոս

20.08.2009 11:22


Վրաստանում ուժեղ պտտահողմ է եղել

Վրաստանի շրջաններից մեկում ուժեղ պտտահողմ է եղել։ Պտտահողմը տևել է ընդամենը մի քանի րոպե, սակայն այդ ընթացքում այն հասցրել է հարյուրից ավելի բնակելի տներ վնասել։ Արմատախիլ են եղել դարավոր ծառեր, պոկվել են էլեկտրահաղորդակցման գծերը, ինչի հետևանքով որոշ բնակավայրեր հոսանքազրկվել են։

Ներկայումս հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը կհաշվարկի պտտահողմի վնասած պատճառները և տուժածներին օգնություն կցուցաբերի։ Մի քանի օր առաջ նման փոթորիկ էր տեղի ունեցել Փոթի քաղաքում, որտեղ ևս քամին մեծ վնասներ է հասցրել։

Ըստ «Vesti.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը