Լրահոս

20.08.2009 13:00


«Forbes»–ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց անունները

«Forbes»-ը հրապարակել է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց ամենամյա վարկանիշային ցուցակը։ Մասնակիցներին «Ազդեցություն» կոչում շնորհում են ըստ  ԶԼՄ-ներում նրանց մասին հրապարակումների քանակի և այն կազմակերպությունների մեծության, որոնք նրանք ղեկավարում են։

2009թ. ամենաազդեցիկ կանանց ցուցակը գլխավորում է  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրորդ տեղում ԱՄՆ-ի ներդրումների ապահովագրական ֆեդերալ ընկերության ղեկավար Շեյլա Բեյրն է։ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, Չիլիի ղեկավար Միշել Բաչելետը և Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն գրավել են համապատասխանաբար 11-րդ, 22-րդ և 47-րդ տեղերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը