Աշխարհ

14.04.2014 10:23


Վիտալի Չուրկին. «Բավակա՛ն է ամեն ինչում Մոսկվայի հետքը փնտրել»

Վիտալի Չուրկին. «Բավակա՛ն է ամեն ինչում Մոսկվայի հետքը փնտրել»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը միջազգային հանրությանը կոչ է արել Ուկրաինայի գործող իշխանություններից պահանջել դադարեցնել պատերազմը սեփական ժողովրդի դեմ։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Չուրկինը կոչ է արել արևմտյան երկրներին «վերջ դնել ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու քաղաքականությանը»։

«Ոմանք, այդ թվում՝ այս դահլիճում նստածներից, համառորեն չեն ցանկանում տեսնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատճառներն ու մշտապես երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մեջ Մոսկվայի հետքն են փնտրում։ Բավակա՛ն է»,- հայտարարել է Չուրկինը։

Այս խորագրի վերջին նյութերը