Աշխարհ

15.04.2014 10:40


Սլավյանսկ են շարժվում Կիևի զորամասերին ենթակա տանկերը

Սլավյանսկ են շարժվում Կիևի զորամասերին ենթակա տանկերը

Կիևի զորամասերին ենթակա տանկերն ու ինքնագնացները շարժվում են Սլավյանսկի ուղղությամբ։ Սլավյանսկի ղեկավար Վյաչեսլավ Պոնոմարյովը «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին հայտնել է, որ ծանր տեխնիկայի առաջխաղացման մասին հաղորդագրություններ են գալիս անդադար, և Դոնբասի ազգային ինքնապաշտպանական ջոկատը պատրաստվում է պաշտպանության։

«Պատրաստվում ենք, հետևում ենք իրավիճակին։ Հաղորդագրություններ են ստացվում տեխնիկայի մասին. ինչ–որ տեղ են շարժվում, ազդում նյարդերին։ Գլխավորը՝ մենք չենք ուզում արյուն թափել. մենք տրամադրված ենք բանակցությունների»,–ընդգծել է Պոնոմարյովը՝ Սլավյանսկի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը։

Նախօրեի բանակցություններից հետո ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության կողմն են անցել ռազմաօդային դեսանտի 25-րդ ջոկատի մարտիկները, որոնց նույնպես ուղղել են Սլավյանսկ։

Այս խորագրի վերջին նյութերը