Աշխարհ

19.04.2014 10:49


Լավրովն ու Քերին կշարունակեն համագործակցությունը Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ

Լավրովն ու Քերին կշարունակեն համագործակցությունը Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջնահերթ է համարել անհապաղ Ուկրաինայի իշխանությունների կողմից ժնևյան հայտարարության դրույթների ամբողջական կատարման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է ռուսական արտգործնախարարության հայտարարությունում՝ տեղադրված «Facebook»–ի էջում։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ժնևյան հայտարարությունը նախատեսում է, մասնավորապես, «հրաժարվել բռնությունից և համաժողովրդական երկխոսություն սկսել նոր Սահմանադրության շուրջ բոլոր հիմնական քաղաքական ուժերի ու շրջանների միջև»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը