Աշխարհ

25.04.2014 11:03


Ավակով. «Ուկրաինայի հարավ–արևելքում հատուկ գործողությունը չի դադարեցվել»

Ավակով. «Ուկրաինայի հարավ–արևելքում հատուկ գործողությունը չի դադարեցվել»

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ուրբաթ գիշեր հայտարարել է, որ հատուկ գործողությունը երկրի հարավ–արևելքում չի դադարեցվել: Ավելի վաղ տեղական ԶԼՄ–ն հայտնել էր, որ ուկրաինական զինվորականները դադարեցրել են հատուկ գործողությունը երկրի հարավ–արևելքում ռուսական զորքերի զորավարժությունների պատճառով։

«Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է։ Ահաբեկիչները պետք է զգուշանան շուրջօրյա։ Խաղաղ բնակչությանը վախենալ պետք չէ»,–գրել է Ավակովն իր ֆեյսբուքյան էջում։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը