Լրահոս

25.04.2014 12:14


Այսօր «քառյակը» կրկին հանդիպելու է

Այսօր «քառյակը» կրկին հանդիպելու է

ԱԺ ոչիշխանական չորս ուժերի հանդիպումը կկայանա ժամը 15.00-ին ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Դրա օրակարգում, այլ հարցերից զատ, կքննարկվի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը: Ինչպես նաև կքննարկվի նույն հարցի վերաբերյալ առաջիկա եռօրյա նիստերի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

Նշենք, որ նախապես քառյակի հանդիպումը այսօր պետք է կայանար կեսօրին, սակայն հանդիպման ժամի փոփոխությունը, ըստ Panorama.am-ի խորհրդարանական աղբյուրների, պայմանավորված է ԱՄՆ փոխդեսպանի տանը տեղի ունենալիք հանդիպմամբ, որին մասնակցելու են մի շարք պատգամավորներ։

Մանրամասները՝ panorama.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը