Աշխարհ

26.04.2014 10:26


G7–ը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը

G7–ը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը

«Մեծ յոթնյակի» անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ծավալած գործողությունների համար։ Պատժամիջոցներն առնչվելու են ֆինանսական սահմանափակումներին։ Այս մասին այսօր տեղեկացրել է «ԲԻ–ԲԻ–Սի» բրիտանական գործակալությունը։ G7–ի ներկայացուցիչները համատեղ հայտարարության մեջ աջակցել են Կիևին՝ գտնելով, որ ուկրաինական իշխանությունը տոկունություն է ցուցաբերել Ուկրաինայի արևելյան շրջաններում իրականացված գործողության ժամանակ։

«Հակառակը՝ Ռուսաստանը ոչ մի հստակ գործողություն չի ձեռնարկել ժնևյան համաձայնություններին համապատասխան»,–նշվել է հայտարարության մեջ։ Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ նոր ֆինանսական սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել արդեն երկուշաբթի օրվանից։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը