Աշխարհ

28.04.2014 15:59


Ասադը Սիրիայի նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

Ասադը Սիրիայի նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Այս մասին փոխանցում է սիրիական պետական հեռուստաընկերությունը։ Հեռուստաընկերության տվյալներով` Ասադի առաջադրման մասին այսօր հայտնել է սիրիական խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ–Լախամը։ Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը վեց թեկնածու էր ներկայացրել։

Սիրիայի նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը