Լրահոս

29.04.2014 14:12


«Մերոնք դրսում». Հենրիխ Մխիթարյանը՝ ժամկետից շուտ Գերմանիայի փոխչեմպիոն

«Մերոնք դրսում». Հենրիխ Մխիթարյանը՝ ժամկետից շուտ Գերմանիայի փոխչեմպիոն
Այս խաղափուլում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկին չհաջողվեց աչքի ընկնել խփած գոլով: Այդուհանդերձ, տեղի ունեցավ մեկ նշանակալի իրադարձություն: Դորտմունդի «Բորուսիան» ոչ ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» հետ: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ժամկետից շուտ դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Դինամո»` 1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Շյաուլյայ»-«Ժալգիրիս»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Զնոյմո»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Իրտիշ»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ռոստով»-«Անժի»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Դինամո» Կիև՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բայեր»-«Բորուսիա» Դորտմունդ` 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 75-րդ րոպեին:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կուբան»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 61-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 46-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կուբան»՝ 0:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Վոլգա»՝ 2:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այս խորագրի վերջին նյութերը