Լրահոս

06.05.2014 12:20


Այսօր «Եվրատեսիլ–2014»–ի առաջին կիսաեզրափակիչն է

Այսօր «Եվրատեսիլ–2014»–ի առաջին կիսաեզրափակիչն է

Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա «Եվրատեսիլ–2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 23.00-ին։

Այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանի մասնակից Արամ MP3-ն իր «Not Alone» երգով հանդես կգա առաջին կիսաեզրափակչում` 1-ին համարի ներքո:

Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 8-ին է, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։

Առաջին կիսաեզրափակչի ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը