Լրահոս

07.05.2014 14:37


Հոմսից տարհանվել է զինյալների առաջին խումբը

Հոմսից տարհանվել է զինյալների առաջին խումբը

Զինված ընդդիմության գրոհայինների առաջին խումբն այսօր դուրս է բերվել Հոմսի հին թաղամասերից։ Այս մասին «ՍԱՆԱ» գործակալության հարցազրույցում հայտնել է Թալյալ ալ–Բարրազի նահանգապետը։ Քաղաքի կենտրոնի զինված խմբավորումների ազատագրումից հետո այնտեղ ականազերծման գործողություն կիրականացվի, մինչև իշխանությունները թույլ տան խաղաղ բնակիչներին վերադառնալ քաղաքի պատմական շրջանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինյալների առաջին խումբը դուրս կբերվի Հոմսից հինգ ավտոբուսով Դեր–էլ–Քաբիրու բնակավայր՝ Հոմսից 20 կմ հյուսիս, Սիրիայում ՄԱԿ–ի առաքելության աշխատակիցների ուղեկցությամբ։

Ընդհանուր առմամբ, քաղաքից նախատեսվում է 2 հազար մարդ տարհանել։ Հաղորդվում էր, որ կապահովվի նաև 45 քրիստոնյայի տարհանումը, որոնք գտնվում էին գրոհայինների վերահսկողության տակ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը