Աշխարհ

13.05.2014 11:19


Շոտլանդիայի անկախությունը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի մյուս մասերի տարանջատման

Շոտլանդիայի անկախությունը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի մյուս մասերի տարանջատման

Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման պատմական հանրաքվեի արդյունքները կարող են հեղափոխական հետևանքներ ունենալ ոչ միայն Մեծ Բրիտանիայի համար։

«The New York Times»–ը գրում է հնարավոր շղթայական ազդեցության մասին, որի հետևանքը կդառնա որոշ երկրների՝ ԵՄ–ից դուրս գալու ձգտումը։ «Շոտլանդական գործոնը» նպաստում է Մեծ Բրիտանիայում անջատողական տրամադրությունների տարածմանը:

Հրատարակչությունը ներկայացրել է հասարակական կարծիքի հարցումները՝ հրապարակված «YouGov» կառավարական կայքում։ Վերջին երկու ամիսների ընթացքում մեծ մասը կողմ է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմի մեջ մնալուն։ Մինչդեռ անցած տարի հասարակությունը կողմ էր եվրագոտուց դուրս գալուն։ Դեռևս մեկ տարի առաջ Շոտլանդիայի անկախացումն ինչ–որ անիրականանալի մտադրություն էր թվում։ 2014 թվականի սեպտեմբերին նշանակված հանրաքվեին, փորձագետների կանխատեսմամբ, Թագավորությունից անկախանալուն «այո» կասեն, չնայած տնտեսական բարդություններին։ Դրան է նպաստում նաև քարոզչական արշավը, որը հաջողությամբ տանում է Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը։ Եթե Շոտլանդիան անկախանա, ԵՄ–ն պետք է քննարկի իր կազմ նոր պետություն ներգրավելու մասին։ Կկարողանա՞ն Լոնդոնը և Բրյուսելը կենտրոնանալ սեփական փոխհարաբերությունների վրա, եթե նրանց միջև կանգնած լինի ինքնուրույն Էդինբուրգը։ Այս փաստը միայն կավելացնի ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի կամ նրա առանձին մասերի տարանջատմանը, քանզի Քեմերոնը ժամանակ չի ունենա զբաղվել հանրաքվեի նախապատրաստական արշավով։

Տեղեկացնում է «russian.rt.com»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը