Լրահոս

13.05.2014 12:15


Կուտակայինը չդրվեց քվեարկության

Կուտակայինը չդրվեց քվեարկության

Սովորաբար նախորդ օրը քննարկված օրինագծերը քվեարկության են դրվում հաջորդ օրը մեկնարկած ԱԺ նիստի հենց սկզբում։ Այս անգամ, սակայն, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության չդրեց Կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը։

Գ. Սահակյանը հայտարարեց, որ օրինագիծը քվեարկության կդրվի նախորդ օրը ընդհատված հարցը քննարկելուց հետո։

Խնդիրը, թերևս, քվորումի բացակայությունն է։ Այս պահին դահլիճում ներկա է ՀՀԿ–ական 56 պատգամավոր։ Եթե ոչիշխանական ուժերը բոյկոտեն քվեարկությունը, ապա ՀՀԿ–ն օրինագիծն անցկացնելու համար անհրաժեշտ 66 ձայնը չի կարող ապահովել, և, այսպիսով, Գալուստ Սահակյանը ժամանակ է ձգում, մինչև պատգամավորների թիվը համալրվի։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անհանգիստ այս ու այն կողմ է անում միջանցքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը