Լրահոս

13.05.2014 21:24


ՀՊԵՆ-ը ներկայացնում է «Cartoon Non-Stop» համերգաշարը

ՀՊԵՆ-ը ներկայացնում է «Cartoon Non-Stop» համերգաշարը

Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին՝ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա «Cartoon Non-Stop» բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները:

Ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը», «Ալադդինը», և այլն:

«Cartoon Non-Stop»–ը հանդիսանում է դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած «Hollywood Non-Stop» համերգաշարի շարունակությունը: Այս անգամ նույնպես կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆֆեկտներով՝ ավելի տպավորիչ դարձնելով ունկնդրումը:

Այս խորագրի վերջին նյութերը