Տնտեսական

13.05.2014 15:01


Կառավարության ջանքերով մի շարք ապրանքներ կարող է՝ թանկանան (տեսանյութ)

Կառավարության ջանքերով մի շարք ապրանքներ կարող է՝ թանկանան (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Այն սահմանում է, որ ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի խումբ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է։ Այդ ապրանքատեսակներն են կաթնեղենը, սուրճը, թեյը, ձեթը, ձկնեղենը, պահածոն, պաղպաղակը, կոսմետիկան և օճառը։ Ապրանքատեսակների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիմնական զեկուցող, ՊԵԿ տեղակալ Վախթանգ Միրումյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան, չի բացառել, որ այս օրինագծի ընդունման հետևանքով այդ ապրանքների գները բարձրանան։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը