Լրահոս

14.05.2014 08:05


Շառլ Ազնավուրը հանդիպեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահներին

Շառլ Ազնավուրը հանդիպեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահներին

Մայիսի 9-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Դաշնային պալատում հանդիպում ունեցավ Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի երեք համանախագահների` ազգային խորհրդականներ Ուելի Լյուենբերգերի, Դոմինիկ դը Բումանի և պետական խորհրդական Հանս Ալթհերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Հանդիպման սկզբում, խոսելով ՀՀ նոր կառավարության գործունեության և Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ վերջինիս ունեցած ծրագրերի մասին, դեսպանը նշեց, որ նոր կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնել և խորացնել հարաբերությունները Շվեյցարիայի և Հայաստանի միջև:

Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև Փերինչեքի գործին և ընդգծեցին համակարգված աշխատանքների կարևորությունը Հայաստանի և Շվեյցարիայի իշխանությունների միջև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատում նշված գործի քննությանը լավագույնս պատրաստվելու նպատակով:

Դեսպան Ազնավուրը խորհրդարանական խմբի համանախագահների հետ քննարկեց նաև խմբի հնարավոր այցելությունը Հայաստան 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ինչպես նաև ներկայացրեց տարելիցին նվիրված Շվեյցարիայիում իրականացվելիք և համահայկական ծրագրերի նախնական գաղափարները:

Այս խորագրի վերջին նյութերը