Աշխարհ

15.05.2014 11:58


Տուրչինովը հայտարարել է Կրամատորսկում աշխարհազորայինների ռազմաբազայի ոչնչացման մասին

Տուրչինովը հայտարարել է Կրամատորսկում աշխարհազորայինների ռազմաբազայի ոչնչացման մասին

Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի նախագահ նշանակված Ալեքսանդր Տուրչինովն այսօր հայտարարել է, որ հատուկ գործողության շրջանակներում ուժայիններն ամբողջությամբ ոչնչացրել են աշխարհազորայինների ռազմական բազան Կրամատորսկի մոտ։ Նրա խոսքերով՝ ռազմաբազան ոչնչացվել է այս գիշեր։ Ուկրաինական ուժայիններն ամբողջությամբ մաքրել են հինգ կիլոմետրանոց հատվածը հեռուստաաշտարակի մոտ, որը հեռարձակում է ուկրաինական հեռուստաալիքները Սլավյանսկում, Կրամատորսկում և Դոնեցկի այլ շրջաններում։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն:

Այս խորագրի վերջին նյութերը