Լրահոս

20.05.2014 13:54


Ստեղծվելու է ՀՀ վարչապետերի ակումբ

Ստեղծվելու է ՀՀ վարչապետերի ակումբ

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադիր է վարչապետերի ակումբ ստեղծել։ Այս մասին նա հայտարարել է ԱԺ–ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս։

–Այդպիսով, Կառավարությունը հաշվի կառնի նախկին վարչապետերի փորձը։ Համոզված եմ, որ կան բազմաթիվ փորձառու գործիչներ, ովքեր իրենց փորձով կօգնեն մեզ իրականացնել մեր ծրագրերը,–ասել է Հ. Աբրահամյանը։

ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ տեղում ընդունել է առաջարկը՝ հայտարարելով. «Ժլատ չենք, կկիսվենք մեր փորձով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը