Լրահոս

10.06.2014 15:46


Իսրայելի խորհրդարանը չի կարողացել երկրի նախագահ ընտրել

Իսրայելի խորհրդարանը չի կարողացել երկրի նախագահ ընտրել

Քվեարկության առաջին փուլի ընթացքում Իսրայելի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել Կնեսետի պատգամավորների ձայների մեծամասնությունը։ Կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը։ Այս մասին հայտնել է Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը՝ խորհրդարանի ամբիոնից ընթերցելով քվեարկության արդյունքները։ Երկրորդ՝ որոշիչ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն երկու թեկնածու՝ Կնեսետի նախկին խոսնակ, «Լիկուդ» աջ կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլինը, որը 44 ձայն է հավաքել, և ներքին գործերի նախկին նախարար, «Շարժում» ձախ կենտրոնամետ կուսակցության անդամ Մեիր Շիտրիտը, որը 31 ձայն է հավաքել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը