Լրահոս

31.08.2009 19:27


Երևանի քաղաքապետի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով

Երևանի քաղաքապետի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա առիթով ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով  հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:

Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին՝ նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ: Միանում եմ դպրոցի և ուսումնառության զարգացման բոլոր ջանքերին՝ ի բարօրություն այսօրվա և վաղվա Երևանը կերտող քաղաքացու»:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը