Մեկնաբանություն

23.06.2014 12:30


Փոփոխությունների քամին

Փոփոխությունների քամին

Ժամանակը մի տեսակ արագ է թռնում։

Ձմռանը, երբ շուրջ երկու ամիս արևի երես չտեսանք, օրերն էի հաշվում... Բան չմնաց նոր ձմռանը։

Միգուցե ժամանակը թռնում է, որովհետև օրերն են նմա՞ն միմյանց։ Նույն իրականությունը՝ գաղջ իրականությունը։ Նույն դեմքերը՝ գորշ դեմքերը...

Հայաստանին իրապես փոփոխություններ են պետք։ Այլապես ժամանակը շատ արագ թռնելու է նաև պետության համար։

Հետաքրքիր վիճակ է ստացվում։ Փոփոխություններ է ցանկանում նաև Սերժ Սարգսյանը։ Սակայն, նրա «սահմանադրական փոփոխությունները» աներկբա նշանակելու են լճացում Հայաստանի համար։ Այնպես, որ ամեն ինչ շատ պարզ է. աշնանը սպասվող գործընթացները պետք է հանգեն արդեն կենսական նշանակություն ունեցող փոփոխությունների։ Դրա հակառակը առանց արև ձմեռն է լինելու՝ բոլոր առումներով։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը