Մեկնաբանություն

25.06.2014 12:22


Նշանակե՛ք ինձ երկրի նախագահ

Նշանակե՛ք ինձ երկրի նախագահ

Էս կողմ, էն կողմ չընկնե՛ք։ Պահանջում եմ նշանակել ինձ Հայաստանի ծանրամարտի հավաքականի ամենագլխավոր մարզիչ։ Չէ է՜, ծանրամարտը երբեք չեմ սիրել։

Նշանակե՛ք կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր... Կամ չէ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ Նորից սրտովս չի...

Պարգևատրե՛ք ինձ պետության ամենահեղինակավոր շքանշաններով, պետական բոլոր մրցանակները տվե՛ք ինձ։ Նորից այն չի...

Վարչապետի պաշտոնը տվե՛ք ինձ, միևնույն է, Հովիկ Աբրահամյանը երկար չի ձգելու... Կրկին արտովս չի...

Նախագահն եմ ես երկրի։ Իսկ ինչո՞ւ ոչ...

Իրականում ուր նայում ես, ոնց նայում ես, համատարած գաղջ է։

Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունեմ ես այս պաշտոնների հետ։ Իսկ ի՞նչ կապ ունի Յուրի Վարդանյանը դիվանագիտական աշխատանքի հետ...

Եթե Սերժ Սարգսյանը Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակում Յուրի Վարդանյանին, միանշանակ պարզ է, թե ինչ է նա ուզում իր սահմանադրական փոփոխություններով...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը