Լրահոս

26.06.2014 12:48


Կառավարությունը մերժել է ԲՀԿ–ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները

Կառավարությունը մերժել է ԲՀԿ–ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները

ՀՀ Կառավարությունն այսօր քննարկել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը և Ստե­փան Մարգարյանը։

Նրանք առաջարկում են նախորդ տարվա արդյունքով մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից:

Գործադիրը նպատակահարմար չի համարել առաջարկության ընդունումը:

ՀՀ կառավարությունը նաև քննարկել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա առաջարկում է սահմանել վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքների և այլ նույնօրինակ վճարումների ողջամիտ կանոնակարգում: Կառավարությունը հայտնել է, որ արդեն իսկ ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել մի օրինագիծ, որն ընդգրկում է ոչ միայն պատգամավորի առաջարկությունը, այլև առավել մեղմում տուգանքի չվճարված մասի ավելացման չափը: Նշված օրենքի նախագիծը ս.թ. հունիսի 18-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը