Քննչական կոմիտեի նախագահը կնշանակվի 20-օրվա ընթացքում
Այսօր՝ հունիսի 28-ին, ուժի մեջ մտավ ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքը:
Ըստ այդմ, ներկայումս գործող հինգ քննչական մարմիններից Քննչական կոմիտեի կազմում առայժմ կընդգրկվեն երկուսը` Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական մարմինները:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ, 20-օրյա ժամկետում կնշանակի քննչական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:
Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:
Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման ներկայացնելու նպատակով, վարչապետին պետք է ներկայացնի քննչական կոմիտեի և վերջինիս դեպարտամենտի կառուցվածքները, անվանացանկերը և հաստիքացուցակները:
Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, ՀՀ Նախագահին, նշանակման նպատակով, Քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները, մեկամսյա ժամկետում նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում:
Քննչական կոմիտեի նախագահը կնշանակվի 20-օրվա ընթացքում
Մանրամասները՝ pastinfo.am-ում։