Աշխարհ

03.07.2014 16:36


Իրաքյան քրդերը հանրաքվե են նախաձեռնել Իրաքի կազմից դուրս գալու համար

Իրաքյան քրդերը հանրաքվե են նախաձեռնել Իրաքի կազմից դուրս գալու համար

Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ելույթ է ունեցել այդ ինքնավար շրջանի խորհրդարանում Իրաքի կազմից դուրս գալու հանրաքվեի նախաձեռնությամբ։ Նրա խոսքերով՝ պատգամավորները պետք է որոշեն հանրաքվեի ժամկետները։ Ելույթ ունենալով խորհրդարանականների մոտ՝ Բարզանին ընդգծել է, որ «այսօր Իրաքում կատարվելիքը վարչապետ Նուրի ալ Մալիկիի սխալ քաղաքականության արդյունքն է»։

Հունիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրաքյան Քրդստանում բանակցություններ է անցկացրել քրդական ինքնավարության առաջնորդի հետ. Բարզանին ընդգծել է, որ «քրդերը ճգնաժամից դուրս գալու ճանապարհ են փնտրում, ինչպես նաև բախվում նոր իրականության հետ, որը պահանջում է Իրաքի նոր ղեկավարություն ընտրել»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը