Աշխարհ

08.07.2014 15:16


Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

«Gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի թիվը հասել է 9–ի։ Իր հերթին «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ նավերի այս թիվը ռեկորդային ցուցանիշ է վերջին տասնամյակի համար։

Ներկա պահին Սև ծովում են ԱՄՆ ռազմածովային ուժերի «Vella Gulf», ֆրանսիական «Surcouf» հածանավերը, երկու հետախուզական նավեր Ֆրանսիայից և Իտալիայից։

Միաժամանակ, Բուլղարիայի ափերի մոտ ընթանում է «Բրիզ-2014թ» զորավարժությունը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի այլ ռազմանավեր։

Այս խորագրի վերջին նյութերը