Լրահոս

15.07.2014 21:00


Լոս–Անջելեսի օդանավակայանում հսկա խխունջներ են հայտնաբերվել

Լոս–Անջելեսի օդանավակայանում հսկա խխունջներ են հայտնաբերվել

Լոս–Անջելեսի միջազգային օդանավակայանի ուղևորներից մեկի մոտ խոշոր չափի ապօրինի տեղափոխվող հսկա աֆրիկյան խխունջներ են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է «Los Angeles Times»–ը։ Նիգերիայից բերված խխունջները փաթեթավորված էին երկու մեծ տարաներում։ Խխունջների ընդհանուր քաշը կազմել է շուրջ 16 կգ։ Դրանք նախատեսված էին սննդում օգտագործելու համար։ Աֆրիկյան հսկա խխունջները 15-18 սմ երկարություն ունեն և ապրում են մինչև 10 տարի։ Դրանց օգտագործումը սննդում կարող է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ մենինգիտի պատճառ դառնալ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը