Քաղաքական

18.07.2014 13:27


Արմեն Մարտիրոսյան. «Աշնանը մենք մեր քաղաքացիներին կկանչենք հրապարակ»

Արմեն Մարտիրոսյան. «Աշնանը մենք մեր քաղաքացիներին կկանչենք հրապարակ»

Այսօրվա ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով ոչիշխանական չորս ուժերի համատեղ գործունեությանը, նշել է, որ ողջունում է համագործակցությունը «քառյակի» հետ և ցանկանում ընդլայնել այն։

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «քառյակի» ներկայացրած 12 կետերին.

«Պարզ է, որ այդ տասներկու կետերը կյանքի չեն կոչվելու. աշնանը մենք մեր քաղաքացիներին կկանչենք հրապարակ և իրենց մոտեցումները կտեսնենք՝ որոնք են», – ասել է նա։ Հարցին, թե ինչու այդ կետերում չի ընդգրկվել իշխանափոխության պահանջ, և ով էր դեմ, Մարտիրոսյանը պատասխանել է. «Խորհրդապահական քննարկումները չեմ բացահայտի: Խորհրդարանական չորս ուժերի համար իշխանափոխության հարցում տաբու գոյություն չունի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը