Աշխարհ

19.07.2014 10:50


Վրաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

Վրաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Դրան կողմ են քվեարկել բոլոր՝ 123 պատգամավորները։

Վրաստանի խորհրդարանում ելույթներով հանդես են եկել ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Լատվիայի, Բուլղարիայի արտգործնախարարները և Ավստրիայի խորհրդարանի նախագահը։

Խորհրդարանի նիստին ներկա են եղել նաև Վրաստանում հավատարմագրված արտասահմանցի դիվանագետները։

Այս խորագրի վերջին նյութերը