Լրահոս

09.08.2014 13:08


Խոշոր պատահար Սիսիան-Նորավան ավտոճանապարհին. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր պատահար Սիսիան-Նորավան ավտոճանապարհին. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր, ժամը 11.07-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին, Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գորիս 207-րդ կմ-ին՝ Նորավան գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 22ՕՍ195 պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 34AR060 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը