Լրահոս

26.08.2014 09:19


Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 02.11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ:
Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտի հետ, ով հաղորդեց, որ իրենց մոտ զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը