01.05.2026 ● 23:19
01.05.2026 ● 14:15
01.05.2026 ● 10:50
26.08.2014 ● 15:43
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 26-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 66 տոննա 991,4 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 80 դեպք, որից 61-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 293 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս թմրահաբ, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 25 քրեական գործ /33 դրվագով/: Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 6 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք /2 հատ ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/: Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է 4 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ հակատանկային նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 հատ կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/: Տնամերձ 245 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 540 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 119 քրեական գործ: ՎԻՎ ՀՀ օր-ի 110 պրիմ 2 հոդվածի հատկանիշներով` 3 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:Հայտնաբերվել է 18 հետախուզվող:
01.05.2026 ● 20:55
Հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական ընտրություն։
01.05.2026 ● 15:19
Ես հավատում եմ, որ միասին մենք հասնելու ենք մեր երազանքի Հայաստանին։
01.05.2026 ● 15:16
Հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։
01.05.2026 ● 15:02
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Հանդիպումները մայրաքաղաքի բնակիչների հետ շարունակվում են։
01.05.2026 ● 11:49
Պարգևավճարները չպետք է լինեն մեկ հոգու քմահաճույքից կախված, որ այդ մեկը բաշխի իր յուրայինների, անձամբ իրեն լավ ծառայողների միջև, իսկ մնացած 90 տոկոսին բաժին հանի՝ ինչ տակը մնա։ Սա անթույլատրելի է։
01.05.2026 ● 11:11
01.05.2026 ● 10:09
01.05.2026 ● 09:57
01.05.2026 ● 09:49
01.05.2026 ● 09:44
01.05.2026 ● 09:39
01.05.2026 ● 09:32
01.05.2026 ● 09:29
01.05.2026 ● 09:00
30.04.2026 ● 20:44
30.04.2026 ● 16:01
30.04.2026 ● 15:40
30.04.2026 ● 15:30
30.04.2026 ● 14:14
30.04.2026 ● 12:57
30.04.2026 ● 11:37
30.04.2026 ● 11:34
30.04.2026 ● 11:28
30.04.2026 ● 11:21
29.04.2026 ● 21:27
29.04.2026 ● 18:02
29.04.2026 ● 15:04
29.04.2026 ● 14:59
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 26-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 66 տոննա 991,4 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 80 դեպք, որից 61-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 293 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս թմրահաբ, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 25 քրեական գործ /33 դրվագով/:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 6 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք /2 հատ ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է 4 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ հակատանկային նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 հատ կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/:
Տնամերձ 245 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 540 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 119 քրեական գործ: ՎԻՎ ՀՀ օր-ի 110 պրիմ 2 հոդվածի հատկանիշներով` 3 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 18 հետախուզվող: