Լրահոս

27.08.2014 01:02


Տեղեկատվություն է ստացվել, որ Գ. Նժդեհի հրապարակում այրվում է ավտոմեքենա

Տեղեկատվություն է ստացվել, որ Գ. Նժդեհի հրապարակում այրվում է ավտոմեքենա

Օգոստոսի 26-ին, ժամը 22.56-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի հրապարակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել վեկտրա» մակնիշի 33 LT 317 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Խ., ծնվ. 1980 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գազոնում:

Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը